Ուկրաինական զինուժի անօդաչուի հարձակման հետևանքով Զապորոժիեի ԱԷԿ–ի աշխատակից է զոհվել

https://arm.sputniknews.ru/20261030/ukrainakan-zinuzhi-anodachui-hardzakman-hetevanqvov-zapvorvozhiei-aeki-ashkhatakic-e-zvohvel-108681333.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/09/06/80338121_89:0:1512:1067_1920x0_80_0_0_b9febcb331cdd4fdbd764a93eab50e95.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ուկրաինա, ռուսաստան, զապորոժիե, ատոմակայան

ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ուկրաինա, ռուսաստան, զապորոժիե, ատոմակայան

Բաժանորդագրվել

Զապորոժիեի ատոմակայանի վարչակազմի հայտարարության մեջ նշվու է, որ նման հարձակումները նպատակ ունեն վախեցնել ատոմակայանի աշխատողներին, խուճապ առաջացնել նրանց շրջանում, ովքեր ամեն օր ապահովում են ամենամեծ ատոմային օբյեկտի անվտանգությունը։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինական զինուժի անօդաչուի հարձակման հետևանքով Զապորոժիեի ԱԷԿ–ի աշխատակից է զոհվել։ Այս մասին հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ–ի մամուլի ծառայությունը։

«Երեկ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Զապորոժիեի ատոմակայանի եռակցողն է զոհվել։ Հարվածի պահին նա էլեկտրական ինքնագնացով աշխատանքի էր գնում։ Հարվածը հասցվել է տեղաշարժվող մարդուն։ Սա բարբարոսություն է։ Խաղաղ բնակիչների որս, միջուկային ոլորտի աշխատողների որս», – ասվում է ատոմակայանի Telegram– ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Զապորոժիեի ատոմակայանը միջադեպը համարում է Զապորոժիեի ԱԷԿ–ի անձնակազմի վրա հերթական նպատակաուղղված հարձակում։

«Նման հարձակումներն միայն կոնկրետ անձանց չեն ուղղված. դրանք նպատակ ունեն վախեցնել ատոմակայանի աշխատողներին, խուճապ և լարվածություն առաջացնել նրանց շրջանում, ովքեր ամեն օր ապահովում են խոշորագույն ատոմային օբյեկտի անվտանգությունը», – ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ատոմակայանի անձնակազմի դեմ ուղղված ցանկացած գործողություն լրացուցիչ ռիսկեր է ստեղծում միջուկային անվտանգության համար և բացարձակապես անընդունելի է։

Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Այն Եվրոպայում ամենամեծ ատոմակայանն է բլոկների և տեղադրված հզորության քանակով. կայանում կա վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 գիգավատ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանն անցել է ՌԴ-ին։ Էլեկտրակայաններում արտադրությունը դադարեցվել է 2022 թվականի սեպտեմբերին։ 2024 թվականի ապրիլից կայանի բոլոր բլոկները սառը անջատման ռեժիմում են։

Leave a comment