ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Իրանն ԱՄՆ-ի հետ չի քննարկել երկրից բարձր հարստացված ուրանի արտահանման հարցը, հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրանցի պաշտոնյային։
«Բանակցությունների ընթացքում քննարկվում են միջուկային ոլորտում մեր պարտավորությունները, ինչպես նաև պատժամիջոցները չեղարկելու Վաշինգտոնի պարտավորությունն ու տնտեսական համագործակցությունը», — ասվում է հաղորդագրության մեջ:
Մինչ այդ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններում փոքր առաջընթաց կա, սակայն կողմերը դեռ որոշ հարցերում շատ հեռու են միմյանցից։