ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն այցելել է Նորավանք վանական համալիր ու «Արենի-1» քարանձավ. տեսանյութ

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն այցելել է Նորավանք վանական համալիր ու «Արենի-1» քարանձավ. տեսանյութ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը օրերս Վայոց Ձորի մարզում այցելեց Նորավանք վանական համալիր ու «Արենի-1» քարանձավ՝ ավելին իմանալու Հայաստանի պատմության մասին ու բացահայտելու գեղեցիկ բնաշխարհը։

«Սա նաև հնարավորություն էր ներկայացնել պատմամշակութային ժառանգության պահպանության հարցում ԱՄՆ կառավարության աջակցությունը։ «Արենի-1» քարանձավում «Միացյալ Նահանգների դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» միջոցով կատարվել են ամրակայման ու միջավայրի քայքայիչ ազդեցության ռիսկերը կրճատելուն ուղղված աշխատանքներ։ Սա ի ցույց է դնում Միացյալ Նահանգների առաջատար դերը համաշխարհային մշակութային ժառանգության պահպանության, ինչպես նաև մեր երկրների միջև կապերի ամրապնդման հարցում»,– ասվում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

 

Leave a comment