Ես չեմ դադարեցնի պայքարը, քանի դեռ հայ գերիները ազատ չեն․ Ֆրենկ Փալոն

«Ես շատ ուրախ եմ տեսնել Արցախից այս հայ բանտարկյալների ազատ արձակումը ադրբեջանական բազմամյա գերությունից հետո:

Պետդեպարտամենտը պետք է ավելի քրտնաջան աշխատի՝ ապահովելու համար, որ Ադրբեջանն ազատ արձակի մնացած բոլոր բանտարկյալներին.

ես չեմ դադարեցնի պայքարը, քանի դեռ նրանք ազատ չեն»,- այս մասին ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը գրել է X-ում։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Ադրբեջանում պահվող 4 հայեր վերադարձվել են Հայաստան։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն այսօրվա ասուլիսում հայտարարել է, որ Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ կրոնական խտրականություն է դրսևորվում։

Leave a comment