https://arm.sputniknews.ru/20261125/varakvats-khvozer-chen-nermutsvel-hajastan-satmi-hajtararutjuny-109750135.html
Վարակված խոզեր չեն ներմուծվել Հայաստան. ՍԱՏՄ–ի հայտարարությունը
Վարակված խոզեր չեն ներմուծվել Հայաստան. ՍԱՏՄ–ի հայտարարությունը
Sputnik Արմենիա
Տեսչական մարմինը վստահեցրել է, որ իրականացնում է սահմանային պատշաճ վերահսկողություն՝ պահպանելով ներմուծման համար օրենսդրությամբ սահմանված բոլոր ընթացակարգերը։ 25.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-25T17:47+0400
2026-11-25T17:47+0400
2026-11-25T17:48+0400
հայաստան
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
խոզ
ներմուծում
https://cdn.am.imgsputniknews.ru/img/209/89/2098945_0:124:3201:1924_1920x0_80_0_0_aa562456a1c16da455d7a0b4fe3bc406.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հերքում է մամուլում տարածված լուրը, թե Հայաստանի Հանրապետություն է ներկրվել վարակված խոզերի մեծ խմբաքանակ, որը հապճեպ ենթարկվել է սպանդի և վաճառվել տեղական շուկայում։«Տարածվածը ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը»,–հայտնել է ՍԱՏՄ–ն։Տեսչական մարմինն ընդգծել է, որ իրականացնում է սահմանային պատշաճ վերահսկողություն՝ պահպանելով ներմուծման համար օրենսդրությամբ սահմանված բոլոր ընթացակարգերը։ՍԱՏՄ–ն պնդում է, որ ներմուծման գործընթացը, ներմուծվող ապրանքատեսակների որակը և անվտանգությունը գտնվում են իրենց անմիջական վերահսկողության ներքո, իսկ շուկայում տիրող գնային քաղաքականության համար տեսչական մարմինը պատասխանատվություն չի կրում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/209/89/2098945_234:0:2965:2048_1920x0_80_0_0_7abd0cb089615d15cfd59056f92547b2.jpg.webp
հայաստան, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), խոզ, ներմուծում
հայաստան, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), խոզ, ներմուծում
Տեսչական մարմինը վստահեցրել է, որ իրականացնում է սահմանային պատշաճ վերահսկողություն՝ պահպանելով ներմուծման համար օրենսդրությամբ սահմանված բոլոր ընթացակարգերը։
«Տարածվածը ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը»,–հայտնել է ՍԱՏՄ–ն։
Տեսչական մարմինն ընդգծել է, որ իրականացնում է սահմանային պատշաճ վերահսկողություն՝ պահպանելով ներմուծման համար օրենսդրությամբ սահմանված բոլոր ընթացակարգերը։
«Կենդանիներ ՀՀ ներմուծող կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից տեղափոխող իրավաբանական և ֆիզիկական անձինք նախապես տեսչական մարմնի հետ համաձայնեցնում են Հայաստանի Հանրապետությունում կենդանիների բեռնաթափման վայրը: Լիազոր մարմինը ներմուծող կազմակերպությանը համաձայնություն չի տալիս, եթե բեռնաթափման վայրը չի համապատասխանում սանիտարական նորմերին, հետևաբար կենդանիների ներմուծումը կամ տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն չի թույլատրվում»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՍԱՏՄ–ն պնդում է, որ ներմուծման գործընթացը, ներմուծվող ապրանքատեսակների որակը և անվտանգությունը գտնվում են իրենց անմիջական վերահսկողության ներքո, իսկ շուկայում տիրող գնային քաղաքականության համար տեսչական մարմինը պատասխանատվություն չի կրում։