Որքան մոտենում են ընտրությունները, այդքան մեծանում է ժողովրդին խաբողների թիվը․ Գեղամ Նազարյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Կիրակնօրյա մտորումներ

Որքան մոտենում են ընտրությունները, այդքան մեծանում է ժողովրդին խաբողների եւ թյուրիմածության մեջ գցողների թիվը։

Մասնավորապես, անդադար սիրում են կրկնել, թե երկրի պարտքը աճել է ու դա շատ վատ է։

Հաշվարկը պարզ է։ Հասարակ մարդը երկրի պարտքը նույնացնում է անհատի պարտքի հետ եւ ակամա մտածում, թե դա իրոք շատ վատ բան է։

Իրականում պետության պարտքը որեւէ կապ չունի անհատ մարդու վերցրած պարտքի հետ։

Աշխարհի ամենահզոր երկրների պարտքերը` ԱՄՆ` 25 տրիլիոն դոլար, Մեծ Բրիտանիա` 11 տրիլիոն, Գերմանիա` 7 եւ Ճապոնիա 5 տրլիոն դոլար։

Արտաքին պարտքի հետ կապված մի շատ կարեւոր ցուցանիշ էլ կա` պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը։

Այստեղ ամենամեծ պարտքը արդեն Ճապոնիայինն է` 237 տոկոս։ ԱՄՆ_ի ցուցանիշը 121 տոկոս է, Մեծ Բրիտանիայինը` 101, իսկ Գերմանիայինը` 64 տոկոս։

Հիմա նայեք Հայաստանի համապատասխան ցուցանիշներին ու դադարեք խաբել մարդկանց։ Մի խաբեք։ Խաբելուց ձեր քիթը երկարում է։

Կենտրոնացեք ավելի իրական խնդիրների վրա, կենտրոնացեք մարդկանց խնդիրների վրա» ։

Leave a comment