Արտադրողականության բարձրացման մեր ծրագրերի ընդհանուր պորտֆելը հասնում է մոտ 1,5 մլրդ դոլարի. Գևորգ Պապոյան


Մեր բիզնեսները 1,5 մլրդ դոլարի նորագույն սարքավորում են առել, իսկ պետությունը վճարում է դրանց վարկերի/լիզինգի տոկոսներն ամբողջությամբ կամ մեծ մասը: Այս մասին ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի Ֆեյսբուքի էջում, որում նա ներկայացրել է թվային տվյալներ հայկական ծագման ապրանքների արտահանման մասին:


«Հայկական ծագման ապրանքների արտահանում


2017 թ. – 2 մլրդ դոլար,


 


2025 թ. – 4,46 մլրդ դոլար


 


Աճը՝ ավելի քան 2,2 անգամ։


 


Սրա մեջ վերաարտահանում, ոսկի չկա։


 


Արտադրողականություն (մարդ/ժամ)


 


2017 թ. – 5,6 դոլար


2025 թ. – 11,3 դոլար


 


Աճը՝ ավելի քան 2 անգամ։


 


Այս աճը չէր կարող տեղի ունենալ առանց արտադրողականության բարձրացման մեր ծրագրերի, որոնց ընդհանուր պորտֆելը արդեն հասնում է մոտ 1,5 մլրդ դոլարի։


 


Սա նշանակում է, որ մեր բիզնեսները 1,5 մլրդ դոլարի նորագույն սարքավորում են առել, իսկ պետությունը վճարում է դրանց վարկերի/լիզինգի տոկոսներն ամբողջությամբ կամ մեծ մասը։


 


 

Դիտումների քանակ1

Leave a comment