https://arm.sputniknews.ru/20260222/sasunik-bnakavajrum-avtvomeqenan-shrjvel-e-varvordy-teghum-mahacel-e-99086423.html
Սասունիկ բնակավայրում ավտոմեքենան շրջվել է, վարորդը տեղում մահացել է
Սասունիկ բնակավայրում ավտոմեքենան շրջվել է, վարորդը տեղում մահացել է
Sputnik Արմենիա
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը։ 22.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-22T10:15+0400
2026-02-22T10:15+0400
2026-02-22T10:16+0400
արագածոտնի մարզ
ավտովթար
ավտոմեքենա
վարորդ
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/08/72086642_0:93:1601:993_1920x0_80_0_0_0fe28832d79a4f79e1f16614ab04d873.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրում ավտոմեքենան շրջվել է, կա մեկ զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է փետրվարի 22-ին, ժամը 07։31-ին։ Հայտնել են, որ Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։«Պարզվել է, որ VAZ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրասյանը և շրջվել․ վարորդը տեղում մահացել է»,–ասված է հայտարարության մեջ։Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգությանը։
արագածոտնի մարզ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/08/72086642_14:0:1433:1064_1920x0_80_0_0_9c596b34225e5a022a687c11f53c8d87.jpg.webp
արագածոտնի մարզ, ավտովթար, ավտոմեքենա, վարորդ, զոհ
արագածոտնի մարզ, ավտովթար, ավտոմեքենա, վարորդ, զոհ
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը։
112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է փետրվարի 22-ին, ժամը 07։31-ին։ Հայտնել են, որ Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ VAZ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրասյանը և շրջվել․ վարորդը տեղում մահացել է»,–ասված է հայտարարության մեջ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգությանը։