Հայ մարմնամարզիկները 2 մեդալ են նվաճել Աշխարհի գավաթի առաջին փուլում

Կոտբուսում անցկացվող մարմնամարզության Աշխարհի գավաթի առաջին փուլի արդյունքները


ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Հայ մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձել Կոտբուսում (Գերմանիա) կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի առաջին փուլի հաղթող՝ օղակների վարժությունում նվաճելով ոսկե մեդալ։


Այս մասին հայտնում է Sportaran-ը։


Եզրափակչում նա հավաքել է 14.366 միավոր և զբաղեցրել առաջին տեղը։


Արծաթե մեդալը նվաճել է Նիկիտա Սիմոնովը (Ադրբեջան)՝ 14.000 միավորով, իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Քեմերոն Նելսոնը (ԱՄՆ)՝ 13.866։


Հայաստանի հավաքականի մեդալների հաշվին ևս մեկը ավելացրել է Մամիկոն Խաչատրյանը՝ դառնալով նժույգ-թափով վարժության արծաթե մեդալակիր։ Եզրափակչում նա գրանցել է 14.966 միավոր՝ զիջելով միայն իտալացի Գաբրիելե Տարգետտային (15.000)։


Երրորդ տեղը զբաղեցրել է Նարիման Կուրբանովը (Ղազախստան)՝ 14.933։


Նշենք, որ փետրվարի 17-ից 23-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթանում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։


Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ծնկի վնասվածքի պատճառով չի մասնակցել  Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող Աշխարհի գավաթի հենացատկ մարզագործիքի ընտրական փուլին։


Նշենք, որ Աշխարհի գավաթի 2026 թվականի երկրորդ փուլը կկայանա մարտի 5–8-ը Բաքվում, իսկ երրորդ փուլը՝ մարտի 12–15-ը Անթալիայում։


Leave a comment