Արայիկ Հարությունյանը ՍԴՀԿ ղեկավարությանն է ներկայացրել խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցերը


Այսօր Լոս Անջելեսում հանդիպում ենք ունեցել Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավարության հետ՝ ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ: Այս մասին Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:


«Ներկայացրել ենք այցի նպատակները, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության, 2026 թվականի հունիս ամսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների շուրջ վերջին զարգացումների հետ կապված հարցերը»,- գրել է Հարությունյանը:


Դիտումների քանակ2

Leave a comment