«Եկեք տեսեք՝ Շահումյանի դպրոցում, որտեղ են հայտնվել հայրենիքի համար զոհված հերոսների նկարները, «Փառքի անկյունի դեմ» կռիվ են տալիս մարզպետարանից»։ Այս մասին NewDay.am-ին ահազանգում է Արմավիր մարզի Շահումյան գյուղի միջնակարգ դպրոցի սաներից մեկի ծնողը՝ խնդրելով անունը չհրապարակել․ կարող է աշխատանք կորցնել։
«Դպրոցի տնօրենը՝ Լենա Խաչատրյանը թոււյլ չի տալիս պատին փակցված մնա, տարել են երկրորդ հարկ՝ նախկինում ճաշարան էր, հիմա վերածվել է զիբիլանոցի։ Պաստառները, որոնց վրա հերոսների նկարներն են առանց ամաչելու շպրտել են մի կողմ, թողել աղբանոցում։ Բա խիղճն ու՞ր մնաց»,-ասաց ծնողը։ Ըստ նրա՝ ՔՊ-ական մարզպետ Վահրամ Խաչատրյանը ավելի է սաստակցրել «Փառքի անկյունների դեմ» իշխանությունների կողմից դեռ տարիներ առաջ սանձազերծված պայքարը, վստահեցրեց՝ Արմավիրի դպրոցներ այցելենք, կհամոզվենք։
Ծնողը մեզ տրամադրել է նաև լուսանկարներ։