Կանաչ էներգետիկայի անցնելու դեպքում պղնձի գինը կկրկնապատկվի. հետազոտություն

https://arm.sputniknews.ru/20260221/kanach-energetikaji-ancnelu-depqum-pghndzi-giny-kkrknapatkvi-hetazvotutjun-99083929.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1980/04/19800459_88:0:1512:1068_1920x0_80_0_0_2e404c2d85d4118ef31fc9ec356ef70b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հետազոտություն, պղինձ, գին, գնաճ, էներգետիկա

հետազոտություն, պղինձ, գին, գնաճ, էներգետիկա

Բաժանորդագրվել

Եթե աշխարհը ցանկանում է ամբողջությամբ անցնել կանաչ էներգետիկայի, ապա 2050 թվականին անհրաժեշտ կլինի արդյունահանել 4 անգամ ավելի շատ պղինձ, քան հիմա (ինչը հեռանկարներ է ստեղծում նաև Հայաստանի տնտեսության համար)։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Կանաչ էներգետիկայի լիակատար անցման դեպքում պղնձի համաշխարհային գները կկրկնապատկվեն։ Այս մասին ասված է Միչիգանի համալսարանի գիտնականների հետազոտության մեջ, որը հրապարակվել է Energy Research & Social Science ամսագրում։

Ներկայում աշխարհում տարեկան արդյունահանվում է շուրջ 23 մլն տոննա պղինձ։ Եթե էլեկտրամոբիլների և վերականգնվող էներգետիկայի կիրառումը շարունակի ընդլայնվել ներկայիս տեմպերով, ապա մինչև 2050 թվականը համաշխարհային արդյունահանման ծավալները ստիպված կլինեն հասցնել 37 մլն տոննայի, իսկ հարյուր տոկոսով «կանաչ» էներգիայի անցնելու դեպքում՝ մինչև 91,7 մլն տոննայի։

Ընդ որում, նոր հանքավայրերի մշակումը ժամանակ և մեծ ծախսեր է պահանջում։ Հետազոտության մեջ հաշվարկը բերվում է Մոնղոլիայի օրինակով (որը զարգացող լեռնահանքային ոլորտ ունեցող երկիր է)։ Այստեղ նոր հանքավայրի բացման ծախսերը՝ մեկ տոննա արդյունահանված պղնձի հաշվարկով, կազմում են գրեթե 19 հազար դոլար, ԱՄՆ-ում՝ գրեթե 30 հազար դոլար, այն դեպքում, երբ ներկայում համաշխարհային շուկաներում պղինձն արժե մոտ 13 հազար դոլար։

«Նման զգալի բացասական տարբերության պայմաններում ոչ մի ներդրող միջոցներ չի դնի նոր հանքերում։ Հետևաբար, թեև վերջին շրջանում պղնձի գները հասել են ռեկորդային մակարդակների, դրանք պետք է շատ ավելի ուժգին աճեն»,– ասված է հետազոտության մեջ։

Պղնձի արդյունահանմանն այլընտրանք կարող է դառնալ դրա երկրորդային վերամշակումը, որը 2050 թվականի դրությամբ կարող է ապահովել տարեկան 13,4 մլն տոննա։ Մյուս այլընտրանքներն են գործող և լքված հանքավայրերի թափոնների վերամշակումը, ինչպես նաև էլեկտրալարերի մեջ պլաստիկի և ալյումինի կիրառումը։ Դրանք պղնձից էժան են, բայց դրանց արտադրությունն ավելի շատ աղտոտում է առաջացնում։

Պղնձի համաշխարհային գները 4-րդ շաբաթն անընդմեջ աճում են

Հետազոտության մեջ ուշադրություն է դարձվում նաև էլեկտրականության օգտագործման ծայրահեղ անհավասարությանը։ ԱՄՆ-ում մեկ մարդուն միջինը բաժին է ընկնում շուրջ 440 ֆունտ (մոտ 200 կգ) պղինձ (էլեկտրալարերի, շարժիչների և այլնի մեջ)։ Հնդկաստանում և մի շարք աֆրիկյան երկրներում այս ցուցանիշը 1 ֆունտից պակաս է (այսինքն՝ 450 գրամից պակաս)։

Հիշեցնենք, որ պղնձի խտանյութը (պղնձի հանքաքարի վերամշակման առաջնային արտադրանքը) շարունակում է մնալ Հայաստանի սեփական արտադրության խոշորագույն արտահանվող ապրանքներից մեկը (չհաշված արտասահմանյան ապրանքների վերավաճառքը)։ 2025 թվականին Հայաստանից դրա արտահանման ծավալը կազմել է մոտ 665 մլն դոլար, ինչը մոտ 107 մլն դոլարով ավելի է, քան 2024-ին։

Leave a comment