Հանրապետության օրվա և զորահանդեսի շրջանակում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանի հետ զրույցի ընթացքում տեղի ունեցավ միջադեպ։ Հարցազրույցի ժամանակ մի շարք քաղաքացիներ մոտեցան և սկսեցին վիրավորական արտահայտություններ հնչեցնել Ղազարյանի հասցեին՝ ընդհատելով զրույցը։
Չնայած ստեղծված իրավիճակին՝ Ղազարյանը շարունակեց իր խոսքը՝ նշելով, որ իշխանությունները, իր գնահատմամբ, Զինված ուժերը փորձում են ծառայեցնել քաղաքական նպատակների։
Մանրամասները՝ տեսանյութում․