Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի հարավ-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները։ 

3.3 մագնիտուդով ցնցում է գրանցվել ժամը 16:23-ին Թբիլիսիից 56 կմ հեռավորության վրա գտնվող Դմանիսի քաղաքի մոտակայքում։ Երկրաշարժը տեղի է ունեցել 10 կմ խորության վրա։ Ավերածությունների կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Leave a comment