Լեզվի նկատմամբ հարգանքը սկսվում է առօրյա խոսքից․ Թանդիլյան

Փետրվարի 21-ին Հայաստանում նշվում է Մայրենի լեզվի օրը։ Սա պարզապես օրացուցային հիշատակում չէ․ սա մեր ինքնության, պետականության և մշակութային շարունակականության խորհրդանիշն է, գրել է «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր-անդամ Մանե Թանդիլյանը։

«Հայոց լեզուն մեր ժողովրդի գոյության առանցքն է։ Դարերի փորձությունների միջով անցնելով՝ այն պահպանել է մեր ազգային դիմագիծը, միավորել սերունդներին և դարձել պետականության հիմնասյուներից մեկը։

Լեզվի նկատմամբ հարգանքը սկսվում է առօրյա խոսքից, շարունակվում կրթական համակարգում և ամրապնդվում պետական քաղաքականությամբ։

Սա յուրաքանչյուրի պատասխանատվությունն է՝ քաղաքացու, մտավորականի, պետական գործչի։

Մենք համոզված ենք՝ լեզվի պաշտպանությունը ազգային անվտանգության հարց է։

Պահպանենք, զարգացնենք և փոխանցենք մայրենին սերունդներին՝ որպես անկախ, հզոր և արժանապատիվ պետության ամուր հիմք»։

Leave a comment