Իրանի և Քաթարի արտաքին գործերի նախարարներ Աբբաս Արաղչին և Մոհամեդ բին Աբդուլռահման Ալ Թանին հեռախոսազրույց են ունեցել։
Նախարարները, ի թիվս այլնի, անդրադարձել են Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններում վերջին զարգացումներին, հայտնել են պաշտոնական աղբյուրները։
Նրանք քննարկել են Իրանի միջուկային հարցով անուղղակի բանակցությունների ընթացքը, որի վերջին փուլն անցկացվել է փետրվարի 17-ին Ժնեւ քաղաքում: