Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հնդկաստանի Օդիշա նահանգում կացնով զինված կինը փրկել է ամուսնուն, որի վրա անտառում հարձակվել էր արջը։
Միջադեպը տեղի է ունեցել, երբ ամուսիններ Մալդենը և Լիլին բախվել են վեց վայրի արջերից բաղկացած խմբի։ Գիշատիչներից մեկը հարձակվել է Մալդեի վրա՝ նրան ծանր վնասվածքներ հասցնելով, այդ թվում՝ գլխի շրջանում։
Ամուսնուն պաշտպանելու նպատակով Լիլին հարձակվել է արջի վրա թանջիայով՝ ավանդական գործիքով, որը նման է կացնի։ Կնոջը հաջողվել է վիրավորել կենդանուն, ինչից հետո այն փախել է անտառ։
Տուժած Մալդենը հոսպիտալացվել է։ Բժիշկների փոխանցմամբ՝ նրա վիճակը կայուն է, և նա ապաքինման փուլում է։