S&P Global Ratings-ը բարելավել է Հայաստանի վարկանիշի կանխատեսումը՝ դարձնելով այն դրական

Փետրվարի 20-ին S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերանայել է Հայաստանի վարկանիշի կանխատեսումը՝ այն կայունից դարձնելով  դրական


ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի․/ԱՌԿԱ/․ «S&P Global Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը վերանայել է Հայաստանի արտարժույթով և ազգային արժույթով պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշը «BB-/B» մակարդակում, իսկ հեռանկարը՝ վերանայել «կայուն»-ից «դրական»:


Այս մասին հայտնում է S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը։


«Դեպի «դրական» հեռանկարի վերանայումն արտացոլում է մեր այն տեսակետը, որ կա տարածաշրջանային աշխարհաքաղաքական և անվտանգության դինամիկայի բարելավման ներուժ, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ​​և առևտրային հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հետագա առաջընթացի առումով»,-ասված է գործակալության հաղորդագրությունում:


S&P Global Ratings-ը Հայաստանի աճի հեռանկարները համարում է բարենպաստ՝ ընդգծելով, որ Հայաստանի ԿԲ-ի միջազգային պահուստների ավելի բարձր մակարդակը և ճկուն փոխարժեքը պետք է օգնեն մեղմել հնարավոր անսպասելի արտաքին ցնցումները։


Վերլուծաբանները կանխատեսում են, որ Հայաստանի իրական ՀՆԱ-ն այս տարի կաճի 5.3 տոկոսով, իսկ 2027 թվականին՝ 4.8 տոկոսով։


 

Leave a comment