Կանադայում ՀՀ դեսպանը հայտնի քանդակագործ Արտո Չաքմաքչյանի այրու հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները


Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը փետրվարի 19-ին Մոնրեալ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է կանադահայ հայտնի քանդակագործ, նկարիչ Արտո Չաքմաքչյանի այրի Նաիրի Պահլավունի-Չաքմաքչյանի հետ: Այդ մասին հայտնում է Կանադայում ՀՀ դեսպանությունը:


Ն. Պահլավունի-Չաքմաքչյանը ՀՀ դեսպանին է ներկայացրել անվանի հայ արվեստագետի հարուստ ժառանգության նմուշները՝ բրոնզե, կավե, գրաֆիկական և այլ ստեղծագործությունները։


Երկուստեք կարևորվել է վաստակաշատ մշակութային գործչի աշխատանքները պահպանելու և հանրության լայն շրջանակներին ներկայացնելու անհրաժեշտությունը։


Քննարկվել են հետագա համագործակցության հնարավորությունները։


Հարություն (Արտո) Չաքմաքչյանը (1933-2019թթ.) եղել է Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ, 2015թ. նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության պատվո շքանշան։


Նրա «Քայլող մարդը» արձանը 2021թ. տեղադրվել է Երևանի Հյուսիսային պողատայի սկզբնամասում։


Ա. Չաքմաքչյանի այրին 2024 թ. նրա 16 գրաֆիկական ստեղծագործությունները և 2 քանդակը նվիրաբերել է Հայաստանի ազգային պատկերասրահին։



 

Դիտումների քանակ1

Leave a comment