Պարեկներն ուժեղացված ծառայության ընթացքում ինքնաձիգներ ու ատրճանակներ են հայտնաբերել


Փետրվարի 20-ին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները հանրապետության բոլոր մարզերում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:


 


Հայտնաբերվել է՝


 


5 ինքնաձիգ,


 


2 հրացան,


 


2 մարտական ատրճանակ,


 


5 գազային ատրճանակ,


 


230 հատ տարբեր տրամաչափի փամփուշներ,


 


10 դանակ և կռփազենք։


 


ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունները։

Leave a comment