NASA-ում սկանդալ է․ Starliner-ի ձախողումը բացահայտել է լուրջ սխալներ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

NASA-ի ղեկավարը քննադատել է Boeing ընկերությանը և տիեզերական գործակալության ղեկավարությանը Starliner տիեզերանավի ձախողված առաքելության համար, որի հետևանքով երկու տիեզերագնաց ամիսներով մնացել էին Միջազգային տիեզերակայանում։

Նրա խոսքով՝ Boeing-ում թույլ կառավարման և սխալ որոշումների հետևանքով Starliner-ը լուրջ խնդիրների է բախվել։ NASA-ի ղեկավարները չեն միջամտել ժամանակին, ինչի պատճառով տիեզերագնացներ Butch Wilmore-ը և Suni Williams-ը ավելի ուշ են վերադարձվել Երկիր։ 

Երկու տիեզերագնացները տիեզերակայանում անցկացրել են ավելի քան ինն ամիս և վերադարձել են միայն անցյալ տարվա մարտին՝ SpaceX ընկերության տիեզերանավով։ NASA-ի ղեկավարը հայտարարել է, որ Starliner-ի խնդիրները պետք է ամբողջությամբ ուսումնասիրվեն և լուծվեն մինչև նոր անձնակազմի թռիչքները։ Նա միջադեպը դասակարգել է որպես «Type A mishap», ինչը նշանակում է լուրջ միջադեպ, որը կարող էր վտանգել անձնակազմի կյանքը։ Նրա խոսքով՝ սխալ էր, որ միջադեպը սկզբից չի գնահատվել որպես լուրջ, և որոշումների վրա ազդել են Boeing-ի հետ համագործակցությունը շարունակելու ներքին ճնշումները։

NASA-ն և Boeing-ը համագործակցում են 2014 թվականից՝ տիեզերանավերի միջոցով տիեզերագնացների տեղափոխումն ապահովելու համար։ Սակայն Starliner-ը խնդիրների է բախվել նաև նախորդ փորձարկումների ժամանակ։ NASA-ի ներկայացուցիչները ընդունել են, որ գործակալությունն իր պատասխանատվության բաժինն ունի և չի ապահովել տիեզերագնացների արագ վերադարձը։

Leave a comment