ԱՄՆ-ն էլ է պահանջում, որ Ուկրաինան հանձնի ամբողջ Դոնբասը․ Զելենսկի

Քաղաքականություն

20.02.2026 | 23:28

Ուկրաինայում պատերազմի դադարեցման բանակցություններում ԱՄՆ-ը, ըստ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, զբաղեցնում է նույն դիրքորոշումը, ինչ Ռուսաստանը՝ պահանջելով Կիևից հրաժարվել ամբողջ Դոնբասից։

«Եվ ամերիկացիները, և ռուսները ասում են․ եթե ցանկանում եք, որ պատերազմը վաղը ավարտվի, դուրս եկեք Դոնբասից»,-հայտարարել է Զելենսկին AFP գործակալությանը տված հարցազրույցում։

Տարածքային հարցերը շարունակում են մնալ հրադադարի շուրջ բանակցությունների հիմնական խոչընդոտը, որոնք Մոսկվան և Կիևը վարում են ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Ռուսաստանը հավակնում է ամբողջ Դոնբասին, թեև նրա զորքերը վերահսկում են այդ տարածաշրջանի միայն մի մասը։ Ուկրաինան կտրականապես մերժում է այդ պահանջները և պնդում է ճակատային գծի սառեցման վրա։

Ներկայում Ուկրաինայի զինված ուժերը վերահսկում են Դոնեցկի մարզի մոտ մեկ հինգերորդը, մինչդեռ ՌԴ զորքերը գրեթե ամբողջությամբ զբաղեցրել են Լուգանսկի մարզը։ Նույն հարցազրույցում Զելենսկին հանդես է եկել այն դիրքորոշմամբ, որ հրադադարի դեպքում եվրոպական զորքերը պետք է տեղակայվեն սառեցված շփման գծի մոտ։

Leave a comment