https://arm.sputniknews.ru/20260220/bdkh-n-hvordvorum-e-chtirakhavvorel-datavvornerin-pastabanneri-ardzaganqy-99068251.html
ԲԴԽ-ն հորդորում է չթիրախավորել դատավորներին. փաստաբանների արձագանքը
ԲԴԽ-ն հորդորում է չթիրախավորել դատավորներին. փաստաբանների արձագանքը
Sputnik Արմենիա
Ըստ ԲԴԽ-ի՝ փաստաբաններն իրենց ապահովագրելու նպատակով երբեմն օգտագործում են «իմ կարծիքով», «թվում է», «ես գտնում եմ» անվտանգության բարձիկ հանդիսացող… 20.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-20T23:35+0400
2026-02-20T23:35+0400
2026-02-20T23:35+0400
փաստաբան
դատավոր
բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/11/36603958_0:77:1600:977_1920x0_80_0_0_0bc2b1d226684efbb9875a8d13ccc3a2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Վերջին շրջանում փաստաբանների կողմից դատավորների հասցեին սոցիալական ցանցերում հրապարակվող մի շարք գրառումներ են արձանագրվում, որոնք դատավորի հեղինակությունը և ողջ դատական համակարգը վարկաբեկելու միտում են ենթադրում։ Այս մասին նշված է Բարձրագույն դատական խորհրդի հաղորդագրության մեջ։ԲԴԽ-ն միաժամանակ նշում է «կանխատեսելի սխեմայի» մասին, երբ սոցիալական հարթակներում մեծ լսարան ունեցող փաստաբանները դատավորների մասին սեփական դատողություններն են հրապարակում, դատավորների լուսանկարների հանրայնացնում, դարձնում դա սոցհարթակային քննարկման առիթ, որն ինչ-որ փուլից վերաճում է այլ թեմաներով քննարկման։ Հայտարարության մեջ այդ շարքում նշվում է փաստաբան, Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանի անունը։ ԲԴԽ-ի հայտարարությանը հաջորդել են մի քանի փաստաբանների արձագանքը։Ռուբեն Մելիքյանը կարծում է, որ դա անընդունելի հայտարարություն է։Դավիթ Իսրայելյանն իր հերթին նշել է, որ առավել ճիշտ և իրավականորեն կոռեկտ կլիներ հստակ նշել, թե որ փաստաբանների և ինչ արտահայտությունների մասին է խոսքը, այլ ոչ թե ընդհանրական ձևակերպումներով անդրադառնալ «փաստաբաններին» որպես համայնքի։Կարեն Խալաթյանն էլ խնդրահարույց է համարում այն տպավորությունը, թե կարծիք արտահայտելու՝ «իմ կարծիքով», «ես գտնում եմ» ձևակերպումները դիտարկվում են որպես «ապահովագրական բարձիկ»։ Իրականում նման տարանջատումը հաճախ հենց պատասխանատու խոսքի մշակույթի մաս է՝ փաստն ու գնահատականը չխառնելու, հանրությանը չմոլորեցնելու և իրավական պատասխանատվության սահմանները հստակ պահելու համար։Նրա կարծիքով՝ ԲԴԽ-ն հրապարակային ուղերձներում պետք է հստակ սահմանազատի՝ ինչն է անթույլատրելի (վիրավորանք, զրպարտություն, անհիմն մեղադրանք, թիրախավորում, սպառնալիք) և ինչն է թույլատրելի և անհրաժեշտ՝ դատական իշխանության նկատմամբ վստահությունը բարձրացնելու համար (դատական ակտերի ու դատական կառավարման քննադատական, բայց հարգալից քննարկում)։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/11/36603958_98:0:1502:1053_1920x0_80_0_0_1e781f50cc2ceb2cb6b4aef38fd5e7e1.jpg.webp
փաստաբան, դատավոր, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
փաստաբան, դատավոր, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
Ըստ ԲԴԽ-ի՝ փաստաբաններն իրենց ապահովագրելու նպատակով երբեմն օգտագործում են «իմ կարծիքով», «թվում է», «ես գտնում եմ» անվտանգության բարձիկ հանդիսացող ձևակերպումներ
«Խիստ մտահոգիչ է, երբ արդարադատության իրականացմանը մասնակցող մեկ այլ կարևոր ինստիտուտի՝ փաստաբանական համայնքի որոշ ներկայացուցիչներ հանրային հարթակներում սեփական դատողությունները որպես բացարձակ ճշմարտություն հրամցնում են հանրությանը։ Հատկանշական է, որ այդ փաստաբաններն իրենց ապահովագրելու նպատակով երբեմն օգտագործում են «իմ կարծիքով», «թվում է», «ես գտնում եմ» անվտանգության բարձիկ հանդիսացող ձևակերպումներ»,-մասնավորապես նշված է հայտարարության մեջ։
ԲԴԽ-ն միաժամանակ նշում է «կանխատեսելի սխեմայի» մասին, երբ սոցիալական հարթակներում մեծ լսարան ունեցող փաստաբանները դատավորների մասին սեփական դատողություններն են հրապարակում, դատավորների լուսանկարների հանրայնացնում, դարձնում դա սոցհարթակային քննարկման առիթ, որն ինչ-որ փուլից վերաճում է այլ թեմաներով քննարկման։ Հայտարարության մեջ այդ շարքում նշվում է փաստաբան, Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանի անունը։
«Բարձրագույն դատական խորհուրդն անընդունելի է համարում նման մոտեցումները և կոչ է անում արտահայտվելիս առաջնորդվել մասնագիտական պատշաճ վարքագծի, փոխադարձ հարգանքի և պատասխանատվության սկզբունքներով, առաջնորդվել այն գիտակցումով, որ արդարադատությունը բոլորինն է և դրա արդյունավետության համար պատասխանատու ենք բոլորս»,-նշված է հաղորդագրության մեջ։
ԲԴԽ-ի հայտարարությանը հաջորդել են մի քանի փաստաբանների արձագանքը։
Ռուբեն Մելիքյանը կարծում է, որ դա անընդունելի հայտարարություն է։
«Սա փաստաբանությանը լռեցնելու, փաստաբաններին հատկապես, ինչպես նրանք են նշում իրենց հայտարարության մեջ, լսարան ունեցող փաստաբանների նկատմամբ ռեպրեսիվ քայլեր ձեռնարկելու սպառնալիք է, անընդունելի սպառնալիք է և ես կարծում եմ, որ սրան պետք է արձագանքել շատ հստակ»,– ասել է փաստաբանը։
Դավիթ Իսրայելյանն իր հերթին նշել է, որ առավել ճիշտ և իրավականորեն կոռեկտ կլիներ հստակ նշել, թե որ փաստաբանների և ինչ արտահայտությունների մասին է խոսքը, այլ ոչ թե ընդհանրական ձևակերպումներով անդրադառնալ «փաստաբաններին» որպես համայնքի։
«Ընդհանուր բնույթի ձևակերպումը, ապա դրա ներսում մեկ կոնկրետ փաստաբանի առանձնացումը, ինքնին ընտրովի մոտեցման տպավորություն է ստեղծում։ Երկրորդ՝ քննադատությունը դատական ակտերի վերաբերյալ չի կարող նույնացվել դատավորի «թիրախավորման» հետ, եթե այն հիմնված է իրավական փաստարկների վրա։ Դատական իշխանության հեղինակությունը պահպանվում է ոչ թե քննադատությունը սահմանափակելով, այլ՝ իրավաչափ, հիմնավորված և որակյալ արդարադատությամբ»,-գրել է նա։
Կարեն Խալաթյանն էլ խնդրահարույց է համարում այն տպավորությունը, թե կարծիք արտահայտելու՝ «իմ կարծիքով», «ես գտնում եմ» ձևակերպումները դիտարկվում են որպես «ապահովագրական բարձիկ»։ Իրականում նման տարանջատումը հաճախ հենց պատասխանատու խոսքի մշակույթի մաս է՝ փաստն ու գնահատականը չխառնելու, հանրությանը չմոլորեցնելու և իրավական պատասխանատվության սահմանները հստակ պահելու համար։
Նրա կարծիքով՝ ԲԴԽ-ն հրապարակային ուղերձներում պետք է հստակ սահմանազատի՝ ինչն է անթույլատրելի (վիրավորանք, զրպարտություն, անհիմն մեղադրանք, թիրախավորում, սպառնալիք) և ինչն է թույլատրելի և անհրաժեշտ՝ դատական իշխանության նկատմամբ վստահությունը բարձրացնելու համար (դատական ակտերի ու դատական կառավարման քննադատական, բայց հարգալից քննարկում)։