Ի՞նչ եղանակ է սպասվում փետրվարի 21-ից 25-ին

Երևան քաղաքում՝

Փետրվարի 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-ի երեկոյան, 23-ի գիշերը, 24-25-ին սպասվում է կարճատև անձրև։

 

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 21-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-ին կեսօրից հետո, 23-25- ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-ի ցերեկը նույնքան կբարձրանա:

Leave a comment