https://arm.sputniknews.ru/20260220/vochinch-chi-pvokhvel-inchpes-en-aprum-tsapataghum-spanvats-tigrani-qujreghbajrnery-99060419.html
Ոչինչ չի փոխվել. ինչպես են ապրում Ծափաթաղում սպանված Տիգրանի քույր–եղբայրները
Ոչինչ չի փոխվել. ինչպես են ապրում Ծափաթաղում սպանված Տիգրանի քույր–եղբայրները
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղ, զրուցել երեխաների մոր, հարևանների ու դպրոցի տնօրենի հետ։ 20.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-20T22:00+0400
2026-02-20T22:00+0400
2026-02-20T22:00+0400
հայաստան
ծափաթաղ
երեխա
սպանություն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/14/99061533_8:0:1914:1072_1920x0_80_0_0_a604af5c3d3bc22a5b21b5a1adab5b6e.jpg.webp
Ամիսներ առաջ Ծափաթաղում սպանված 3 տարեկան Տիգրանի քույրերն ու եղբայրները 14 օր է` տուն են վերադարձել: Ապրում են իրենց նախկին առօրյայով, 4–ից 3–ը վերադարձել են դպրոց: Նրանց մայրը` Փառանձեմ Վաթյանը, մեզ ներս է հրավիրում, որպեսզի համոզվենք` տունը տաք է, երեխաներն էլ ուտելիք ունեն։«Ամեն օր տարբեր բաներ են ուտում, երեկ կարտոֆիլ են կերել, այսօր առավոտյան` նրբերշիկ, երեխեքին սոված չեմ թողնում»,– ասում է նա։Վառելափայտի գումարը մարզպետարանից են տվել: Օգնում են նաև սննդով։ Փառանձեմը հիմա չի աշխատում, միայն հաշմանդամության կարգ ունեցող երեխայի նպաստն է ստանում։Տիգրանի սպանությունից հետո 4 անչափահասներին տեղափոխել էին երեխաների պաշտպանության կենտրոն, սակայն ընտանիքի հարցով զբաղվող հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել երեխաների շահի համար նրանց վերադարձնել մոր մոտ:Թեև կարիք կա, որ երեխաների հետ մշտապես աշխատեն հոգեբանն ու օլիգոֆրեն մանկավարժը, և նրանց այցերը պետք է կազմակերպվեն տանը կամ դպրոցում, բայց մինչ օրս ոչ մի մասնագետ չի այցելել երեխաներին:Ծափաթաղի դպրոցի տնօրեն Հերմինե Խարազյանն ասաց, որ փաստաթղթային հարցեր են եղել, դրա համար էլ մասնագետները դեռ չեն այցելել երեխաներին։ Անչափահասներից երկուսը հաշվառված են դպրոցում. հատուկ մասնագետների կարիք ունեն։ Տնօրենը վստահեցրեց` շուտով մարզկենտրոնից հոգեբան կայցելի նրանց։Հարևանները խուսափում են տեսախցիկի առաջ խոսելուց, ասում են` «չեն շփվում» այդ ընտանիքի հետ։ Կադրից դուրս ասում են` ոչինչ էլ չի փոխվել, նույն պայմաններում են ապրում, բայց մոր հետ երևի ավելի լավ է։Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարարությունը համոզված է` երեխաների վերադարձը ընտանիք նրանց լավագույն շահի համար է։ Իսկ թե ինչ պայմաններում են ապրում երեխաները, ներկայացված են ռեպորտաժում։Հիշեցնենք` Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը կորել էր հոկտեմբերի 27-ին։ Երեխայի դին հայտնաբերվեց նոյեմբերի 2-ին Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 3-ին հայտնեց, որ 3 տարեկան Տիգրանին, ըստ նախնական տվյալների, խեղդել է հայրը` Արմեն Օվանեսովը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արմեն Օվանեսովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել սպանության հոդվածով, դատարանի որոշմամբ նա կալանավորվեց։
ծափաթաղ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/14/99061533_246:0:1675:1072_1920x0_80_0_0_f65346626262957e4f7448f1f5470b89.jpg.webp
հայաստան, ծափաթաղ , երեխա, սպանություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, ծափաթաղ , երեխա, սպանություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղ, զրուցել երեխաների մոր, հարևանների ու դպրոցի տնօրենի հետ։
Ամիսներ առաջ Ծափաթաղում սպանված 3 տարեկան Տիգրանի քույրերն ու եղբայրները 14 օր է` տուն են վերադարձել: Ապրում են իրենց նախկին առօրյայով, 4–ից 3–ը վերադարձել են դպրոց: Նրանց մայրը` Փառանձեմ Վաթյանը, մեզ ներս է հրավիրում, որպեսզի համոզվենք` տունը տաք է, երեխաներն էլ ուտելիք ունեն։
«Ամեն օր տարբեր բաներ են ուտում, երեկ կարտոֆիլ են կերել, այսօր առավոտյան` նրբերշիկ, երեխեքին սոված չեմ թողնում»,– ասում է նա։
Վառելափայտի գումարը մարզպետարանից են տվել: Օգնում են նաև սննդով։ Փառանձեմը հիմա չի աշխատում, միայն հաշմանդամության կարգ ունեցող երեխայի նպաստն է ստանում։
«Ես չեմ աշխատելու, էս հաշմանդամություն ունեցող երեխաներին ո՞ւր թողնեմ–գնամ…»,– հավելում է երեխաների մայրը։
Տիգրանի սպանությունից հետո 4 անչափահասներին տեղափոխել էին երեխաների պաշտպանության կենտրոն, սակայն ընտանիքի հարցով զբաղվող հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել երեխաների շահի համար նրանց վերադարձնել մոր մոտ:
Թեև կարիք կա, որ երեխաների հետ մշտապես աշխատեն հոգեբանն ու օլիգոֆրեն մանկավարժը, և նրանց այցերը պետք է կազմակերպվեն տանը կամ դպրոցում, բայց մինչ օրս ոչ մի մասնագետ չի այցելել երեխաներին:
Ծափաթաղի դպրոցի տնօրեն Հերմինե Խարազյանն ասաց, որ փաստաթղթային հարցեր են եղել, դրա համար էլ մասնագետները դեռ չեն այցելել երեխաներին։ Անչափահասներից երկուսը հաշվառված են դպրոցում. հատուկ մասնագետների կարիք ունեն։ Տնօրենը վստահեցրեց` շուտով մարզկենտրոնից հոգեբան կայցելի նրանց։
Հարևանները խուսափում են տեսախցիկի առաջ խոսելուց, ասում են` «չեն շփվում» այդ ընտանիքի հետ։ Կադրից դուրս ասում են` ոչինչ էլ չի փոխվել, նույն պայմաններում են ապրում, բայց մոր հետ երևի ավելի լավ է։
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարարությունը համոզված է` երեխաների վերադարձը ընտանիք նրանց լավագույն շահի համար է։ Իսկ թե ինչ պայմաններում են ապրում երեխաները, ներկայացված են ռեպորտաժում։