Գալուզինը ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի հետ Հարավային Կովկասում իրավիճակն է քննարկել

Քաղաքականություն

20.02.2026 | 21:12

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինն ընդունել է ՌԴ-ում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Թանջու Բիլգիչին՝ վերջինի նախաձեռնությամբ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Նշվում է, որ նրանք մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Թուրքական դիվանագիտական ​​առաքելության ղեկավարին ներկայացվել են Ռուսաստանի հիմնարար մոտեցումները հակամարտության քաղաքական և դիվանագիտական ​​լուծումներ գտնելու հարցում՝ ընդգծելով դրա սկզբնական  ​​պատճառները վերացնելու անհրաժեշտությունը։

Քննարկվել է նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։ Վերահաստատել է տարածաշրջանում խաղաղության և կայունության շահերից ելնելով հետագա համակարգման համատեղ հանձնառությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment