https://arm.sputniknews.ru/20261124/shirak-avian-nakhatesum-e-nvor-chverter-irakanacnel-erevanic-depi-rd-marzer-109719271.html
«Շիրակ ավիան» նախատեսում է նոր չվերթեր իրականացնել Երևանից դեպի ՌԴ մարզեր
«Շիրակ ավիան» նախատեսում է նոր չվերթեր իրականացնել Երևանից դեպի ՌԴ մարզեր
Sputnik Արմենիա
Ավիաընկերության օրացույցում Երևանից Չելյաբինսկ և Իրկուտսկ չվերթեր են հայտնվել։ 24.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-24T17:58+0400
2026-11-24T17:58+0400
2026-11-24T17:58+0400
«շիրակ ավիա» ընկերություն
չվերթ
ռուսաստան
հայաստան
չելյաբինսկ
իրկուտսկ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0c/0c/83876553_215:0:1728:851_1920x0_80_0_0_7f292905ef819b883d8a7d94ba386174.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Հայկական «Շիրակ ավիա» ավիաընկերությունը ճշգրտում է երթուղային ցանցի զարգացման ծրագրերը՝ ուշադրություն դարձնելով դեպի Ռուսաստանի մարզեր ուղղություններին։Ավիաընկերության օրացույցում Երևանից Չելյաբինսկ և Իրկուտսկ չվերթեր են հայտնվել։ Թռիչքների մեկնարկի ժամկետների, չվացուցակի և տոմսերի արժեքի մասին տեղեկություններ դեռ չեն հրապարակվել:Դեպի Ռուսաստանի մարզեր թռիչքների աշխարհագրության ընդլայնումը կարող է նպաստել Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջև տրանսպորտային կապի զարգացմանը, ինչպես նաև գործարար և զբոսաշրջային ուղևորությունների համար լրացուցիչ հնարավորությունների ստեղծմանը:Նշենք, որ Կալինինգրադը նույնպես ավելացվել է «Շիրակ ավիան» երթուղում։
չելյաբինսկ
իրկուտսկ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0c/0c/83876553_404:0:1539:851_1920x0_80_0_0_d3f5b3675b4fa1f4398c8ece9ce88b89.jpg.webp
«շիրակ ավիա» ընկերություն, չվերթ, ռուսաստան, հայաստան, չելյաբինսկ, իրկուտսկ
«շիրակ ավիա» ընկերություն, չվերթ, ռուսաստան, հայաստան, չելյաբինսկ, իրկուտսկ
Ավիաընկերության օրացույցում Երևանից Չելյաբինսկ և Իրկուտսկ չվերթեր են հայտնվել։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Հայկական «Շիրակ ավիա» ավիաընկերությունը ճշգրտում է երթուղային ցանցի զարգացման ծրագրերը՝ ուշադրություն դարձնելով դեպի Ռուսաստանի մարզեր ուղղություններին։
Ավիաընկերության օրացույցում Երևանից Չելյաբինսկ և Իրկուտսկ չվերթեր են հայտնվել։ Թռիչքների մեկնարկի ժամկետների, չվացուցակի և տոմսերի արժեքի մասին տեղեկություններ դեռ չեն հրապարակվել:
Դեպի Ռուսաստանի մարզեր թռիչքների աշխարհագրության ընդլայնումը կարող է նպաստել Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջև տրանսպորտային կապի զարգացմանը, ինչպես նաև գործարար և զբոսաշրջային ուղևորությունների համար լրացուցիչ հնարավորությունների ստեղծմանը:
Նշենք, որ Կալինինգրադը նույնպես ավելացվել է «Շիրակ ավիան» երթուղում։