Քննարկվել է «Երևանյան երկխոսություն» և «Կիպրոսի ֆորում» համաժողովների համագործակցության հեռանկարը

Փետրվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել «Կիպրոսի ֆորում» համաժողովի գործադիր նախագահ Նիկոլաս Կիրիակիդեսի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին «Երևանյան երկխոսություն» և «Կիպրոսի ֆորում» համաժողովների միջև համագործակցության զարգացման հեռանկարները։ Ընդգծվել է անկախ հանրային քաղաքականության հարթակների դերը համագործակցության խթանման և ընդհանուր մարտահրավերներին նորարարական մոտեցումների ձևավորման գործում։

Leave a comment