https://arm.sputniknews.ru/20260220/ajapnjakum-krakvocneri-hetqervov-erevanum-khvoshvoramasshtab-khuzarkutjunner-en-irakanacvum-99062230.html
Աջափնյակում կրակոցների հետքերով. Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացվում
Աջափնյակում կրակոցների հետքերով. Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացվում
Sputnik Արմենիա
Երևանի շուրջ 40 հասցեներում խուզարկություններ են իրականացվում։ 20.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-20T20:35+0400
2026-02-20T20:35+0400
2026-02-20T20:36+0400
աջափնյակ
կրակոց
երևան
խուզարկություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/13/28340541_0:85:1600:985_1920x0_80_0_0_f3080697865390f00091e73655afece8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik․ Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են ընթանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ դրանք կապված են փետրվարի 18-ին Աջափնյակում տեղի ունեցած կրակոցների հետ, որի հետևանքով կա 1 զոհ։Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպքով մեկ անձի նկատմամբ նախաձեռնվել է հանրային քրեական հետապնդում` սպանության, սպանության փորձի, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության հոդվածներով։Հիշեցնենք` փետրվարի 18–ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակոցներ էին հնչել Երևանի Աբելյան փողոցում։ Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել էին ատրճանակից ու ինքնաձիգից արձակված կրակոցի հետքեր, դանակ և արյան հետքեր։ «Արմենիա» ԲԿ տեղափոխված 7 վիրավորներից մեկը վիրահատության ժամանակ մահացել է, մյուս 6-ին վիրահատել են, նրանց վիճակը ներկա դրությամբ կայուն է, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/13/28340541_88:0:1512:1068_1920x0_80_0_0_161578aad24404d1eec87336b7625681.jpg.webp
աջափնյակ, կրակոց, երևան, խուզարկություն
աջափնյակ, կրակոց, երևան, խուզարկություն
Երևանի շուրջ 40 հասցեներում խուզարկություններ են իրականացվում։
«ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի գործընկերների հետ մայրաքաղաքի շուրջ 40 հասցեներում իրականացնում են խուզարկություններ»,– նշեց Սարգսյանը։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ դրանք կապված են փետրվարի 18-ին Աջափնյակում տեղի ունեցած կրակոցների հետ, որի հետևանքով կա 1 զոհ։