Խուզարկություններ` Երևանի շուրջ 40 հասցեներում

Քաղաքականություն

20.02.2026 | 20:32

Մայրաքաղաքի շուրջ 40 հասցեներում խուզարկություններ են իրականացվում։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։

«ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի գործընկերների հետ մայրաքաղաքի շուրջ չորս տասնյակ հասցեներում իրականացնում են խուզարկություններ»,– տեղեկացրեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Առավոտյան հայտնել էինք, որ խուզարկություններ են իրականացվել նաև Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում։

 

Leave a comment