Արցախյան շարժումն արդար էր, մենք պատմական արդարությունն էինք ուզում վերականգնել․ Աշոտ Դանիելյան

Այսօր արդեն երրորդ տարին է, որ մենք Արցախյան շարժման տոնն Արցախի Հանրապետությունում չենք նշում։ Այսօր մեր պարտքն է հիշել մեր բոլոր նահատակներին, որոնք պայքարել են հանուն Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, հանուն մեր հայրենիքի, որտեղ ապրել ենք մինչև 2023-ի բռնի տեղահանումը հպարտ, գլուխներս բարձր․ այսօր ասաց Եռաբլուր այցելած Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը։

«Այդ շարժումը ճիշտ էր, արդար էր։ Մենք պատմական արդարությունն էինք ուզում վերականգնել 1988-ին»,- ասաց նա:

«Սա միայն Արցախի պայքար չէր, սա մեր ինքնության պայքարն էր, և մենք ունեցանք հաղթանակներ»,-հավելեց նա։

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Leave a comment