Ազատության 9/3 հասցեի բնակիչներն անակնկալի են եկել՝ իմանալով, որ իրենց ավտոտնակները քանդում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի Ազատություն 9/3 հասցեում այսօր 5 ավտոտնակ է ապամոնտաժվել։

NEWS.am-ի հետ զրույցում բնակիչներից Արմեն Մանուկյանը նշել է, որ իրենք ավտոտնակներն օրինականացնելու ճանապարհին էին, սակայն, երեկ անակնկալի են եկել՝ իմանալով, որ իրենց ավտոտնակները պետք է քանդվեն։ Քաղաքապետարանից, ըստ բնակիչների, ներկայացրել են փաստաթուղթ, որի վրա սակայն հասցե նշված չէ։

«Քանդվեց գույք, որը կոնկրետ որոշման հետ ոչ մի կապ չունի։ Մենք վիճարկելու ենք այս որոշումը համապատասխան ատյաններում»,– ասաց Մանուկյանը։

Leave a comment