Սա մոտ 2,3 անգամ ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը, նշել է նախարարը
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Կառավարության 2021-2026թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ցուցանիշը գերակատարված է և կազմում է 7,9%։
Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոոյանը։
«Սա մոտ 2,3 անգամ ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը», – նշել է նախարարը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցրել էր, որ մինչև 2025 թվականի վերջը կհասնենք 7% տնտեսական աճի։
«Մենք կարծում ենք, որ տարեվերջին կամ հաջորդ տարեսկզբին, երբ մենք կամփոփենք արդյունքները, մեր կարծիքով, կունենանք շատ ավելի բարձր տնտեսական աճ, քան բյուջեով պլանավորել էինք»,- ասել էր նախարարը: