Financial Times-ը, վկայակոչելով EPFR-ի վիճակագրությանը, հայտնել է, որ փետրվարին ներդրողները ԱՄՆ-ի փոխարեն ռեկորդային գումար կներդնեն եվրոպական ֆոնդային շուկաներում։
Այդ եզրակացությունն արվել է՝ հիմնվելով փետրվարին երկու ռեկորդային շաբաթների տվյալների վրա: Այդ ընթացում ներդրողները եվրոպական ընկերությունների բաժնետոմսերին են ուղղել մոտ 10 մլրդ եվրո։
Ներդրողների ամենաբարձր ակտիվությունը նկատվում է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի ֆոնդային շուկաներում։ Վերլուծաբանները կարծում են, որ նրանք ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց ակտիվները՝ ԱՄՆ շուկայից միջոցներ դուրս բերելով, մասնավորապես, տեխնոլոգիական բաժնետոմսերից։ Ոլորտը 2026 թվականին մարտահրավերների առջև է կանգնած՝ արհեստական բանականության վերաբերյալ մտահոգությունների պատճառով։
Մեկ այլ տեղեկության համաձայն էլ՝ Չինաստանը 2025 թվականին նորից դարձել է Գերմանիայի խոշորագույն առևտրային գործընկերը՝ առաջ անցնելով ԱՄՆ-ից։ Գերմանիայի և Չինաստանի միջև առևտրի ծավալը՝ արտահանման և ներմուծման ընդհանուր ցուցանիշները, աճել է 2,1% – ով և հասել 251,8 միլիարդ եվրոյի: ԱՄՆ-ն 240,5 մլրդ եվրո ապրանքաշրջանառությամբ (-5,0%) նահանջել է երկրորդ տեղը։
2025 թվականի արդյունքներով երրորդ հորիզոնականում է հայտնվել Նիդերլանդները՝ 209,1 մլրդ եվրո ապրանքաշրջանառությամբ (+3,3%)։