Թեհրանը ծրագրում է 2-3 օրվա ընթացքում պատրաստել Վաշինգթոնի հետ հնարավոր միջուկային համաձայնագրի նախագիծ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Իմ հաջորդ քայլը մեր ամերիկացի գործընկերներին հնարավոր համաձայնագրի նախագիծ ներկայացնելն է։ Կարծում եմ՝ այն պատրաստ կլինի առաջիկա 2-3 օրվա ընթացքում», – MSNBC-ին տված հարցազրույցում ասել է Արաղչին։