https://arm.sputniknews.ru/20260220/baqvum-hajeri-bantarkutjuny-voreve-kap-chuni-khaghaghutjan-het-galstjani-elujty-ekhkhvum-99053642.html
Բաքվում հայերի բանտարկությունը որևէ կապ չունի խաղաղության հետ. Գալստյանի ելույթը ԵԽԽՎ–ում
Բաքվում հայերի բանտարկությունը որևէ կապ չունի խաղաղության հետ. Գալստյանի ելույթը ԵԽԽՎ–ում
Sputnik Արմենիա
Լիլիթ Գալստյանը խոսել է նաև ՀՀ ներքաղաքական կյանքից` ընդգծելով քաղբանտարկյալների առկայությունը։ 20.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-20T17:25+0400
2026-02-20T17:25+0400
2026-02-20T17:28+0400
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ)
լիլիթ գալստյան
բաքու
դատ
ռուբեն վարդանյան
արցախ
լեռնային ղարաբաղ
հայաստան
ընտրություններ
քաղբանտարկյալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/14/99052275_0:231:600:569_1920x0_80_0_0_282aafe3aea4b35e8939ed65cb3f26b1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավճիռները` ցմահ կամ տասնյակ տարիների ազատազրկման, որևէ առնչություն չունեն միջազգային իրավունքի նվազագույն չափանիշների հետ: Վիեննայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի հերթական նիստին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ինչպես նաև Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը սկսվել էր 2025 թվականի հունվարին, նույնպես ավարտվել է, և դատարանը փետրվարի 5–ին հրապարակել է դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Ընդդիմադիր պատգամավորն իր ելույթում անդրադարձել է նաև ՀՀ ներքաղաքական իրավիճակին և շեշտել, որ 2026 թվականի ընտրություններին նախաշեմին ՀՀ–ում ստեղծվել է իրավիճակ, որը չի համապատասխանում ազատ և արդար ժողովրդավարական մրցակցության նվազագույն չափանիշներին:«Հայաստանում իշխանությունը վերածվել է քաղաքական ճնշման գործիքի: Դատական համակարգի անկախությունը փաստացի փլուզվել է, իսկ քաղաքական նկատառումներով կայացված դատավճիռները խաթարում են հանրային վստահությունը: Շինծու մեղադրանքներով ձերբակալվում և կալանավորվում են ընդդիմադիր առաջնորդներ, պատգամավորներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, այդ թվում՝ բարձրաստիճան հոգևորականներ»,– նշել է նա։Գալստյանը հայտարարել է, որ ՀՀ–ում անձիք դատապարտված են զուտ քաղաքական հայացքների համար, և այդ անձինք լիովին համապատասխանում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձևով սահմանված քաղաքական բանտարկյալների չափանիշներին:Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Արգելվել է նրա ելքը Հայաստանից: Եկեղեցուն պաշտպանելու համար տևական ժամանակ է ճաղերի հետևում է նաև ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանը։
բաքու
լեռնային ղարաբաղ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/14/99052275_0:175:600:625_1920x0_80_0_0_848b067f2629f22bd8cd09307b4eadf9.jpg.webp
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), լիլիթ գալստյան, բաքու, դատ, ռուբեն վարդանյան, արցախ, լեռնային ղարաբաղ, հայաստան, ընտրություններ, քաղբանտարկյալ
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), լիլիթ գալստյան, բաքու, դատ, ռուբեն վարդանյան, արցախ, լեռնային ղարաբաղ, հայաստան, ընտրություններ, քաղբանտարկյալ
Լիլիթ Գալստյանը խոսել է նաև ՀՀ ներքաղաքական կյանքից` ընդգծելով քաղբանտարկյալների առկայությունը։
«ԵԱՀԿ-ն, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու մանդատ ունեցող միակ կառույցն էր, ոչ միայն չկարողացավ կանխել դեպքերի այսպիսի ընթացքը, այլև գործնականում անտարբեր մնաց այդ դատավարությունների նկատմամբ: Սա ոչ միայն որևէ առնչություն չունի խաղաղության հետ, այլ քաղաքական կամքի և պատասխանատվության ի սպառ բացակայության նշան է: Նման անգործությունը խարխլում է վստահությունը միջազգային ինստիտուտների նկատմամբ և թուլացնում իրավունքի գերակայության հարգանքը տարածաշրջանում»,– ասել է Գալստյանը։
Ընդդիմադիր պատգամավորն իր ելույթում անդրադարձել է նաև ՀՀ ներքաղաքական իրավիճակին և շեշտել, որ 2026 թվականի ընտրություններին նախաշեմին ՀՀ–ում ստեղծվել է իրավիճակ, որը չի համապատասխանում ազատ և արդար ժողովրդավարական մրցակցության նվազագույն չափանիշներին:
«Հայաստանում իշխանությունը վերածվել է քաղաքական ճնշման գործիքի: Դատական համակարգի անկախությունը փաստացի փլուզվել է, իսկ քաղաքական նկատառումներով կայացված դատավճիռները խաթարում են հանրային վստահությունը: Շինծու մեղադրանքներով ձերբակալվում և կալանավորվում են ընդդիմադիր առաջնորդներ, պատգամավորներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, այդ թվում՝ բարձրաստիճան հոգևորականներ»,– նշել է նա։
Գալստյանը հայտարարել է, որ ՀՀ–ում անձիք դատապարտված են զուտ քաղաքական հայացքների համար, և այդ անձինք լիովին համապատասխանում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձևով սահմանված քաղաքական բանտարկյալների չափանիշներին: