Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ «Էվրի Դեյ» ՓԲԸ-ին պատկանող խմելու ջրի արտադրամասում

Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ «Էվրի Դեյ» ՓԲԸ-ին պատկանող խմելու ջրի արտադրամասում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի

Երևանի կենտրոնի տեսուչները «Էվրի Դեյ» ՓԲԸ-ին պատկանող խմելու ջրի արտադրամասում (Վայոց ձորի մարզ, ք․ Ջերմուկ) անցկացվող վերահսկողական միջոցառման ընթացքում պարզել են, որ սանիտարահիգիենիկ սահմանված նորմերն այստեղ խախտվել են:

պահեստային մասի և արտադրամասի պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, որոշ հատվածներ եղել են խոնավ և բորբոսով պատված,

առաստաղը նորոգ չի եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,

բացակայել է առանձնացված տարածքը լվացող և ախտահանող նյութերի, աշխատանքային գործիքների ու պարագաների համար։

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, «Էվրի Դեյ» ընկերության տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և արտադրական շինությունը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Leave a comment