«Շարունակվում են խոսակցությունները, որ եթե դուք չլինեիք Աննա Հակոբյանի ընկերուհին, այսօր այստեղ չէիք լինի, այս կարգավիճակում չէիք լինի»,- Դատավորների ընդհանուր ժողովից առաջ, դիմելով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանին, հնչեցրեց լրագրողը: Հովսեփյանն ասաց՝ ժողովը մեկնարկում է, չի ցանկանում ընկերներին սպասեցնել տալ. հարցերին կպատասխանի ժողովից հետո: