Տեսանյութը ցույց է տալիս ամեն ինչ, բացի խաղաղ լինելուց․ ԱՄՆ կոնգրեսական

Թրամփը Ադրբեջանին դարձրեց իր այսպես կոչված «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ, սակայն այս տեսանյութը ցույց է տալիս ամեն ինչ, բացի խաղաղ լինելուց։ Այս մասին X-ի իր էջում գրում է ԱՄՆ կոնգրեսական Լորա Ֆրիդմանը՝ անդրադառնալով Ալիևի անվտանգության աշխատակիցների կողմից ցուցարարներին ծեծի ենթարկելու տեսանյութին։

«Մենք չենք կարող թույլ տալ, որ Ադրբեջանը անպատիժ կերպով ներմուծի իր հարձակումները ցուցարարների և խոսքի ազատության վրա Միացյալ Նահանգներ։ Այս հարձակման համար պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է նա։

—00—ԼԱ

 

 

Leave a comment