Փոխքաղաքապետը հայտնել է, թե երբ կսկսվի մետրոյի նոր կայարանի շինարարության մրցույթը
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Նախագծային բոլոր փորձաքննություններն արդեն անցել ենք և, ամենայն հավանականությամբ, եթե ոչ այս տարի, մյուս տարվանից կսկսենք շինարարության մրցույթը։
Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։
Նա տեղեկացրել է, որ փորձաքննության գործընթացը ձգձգվել է, սակայն այժմ առկա են արդյունքները, որոնք թույլ են տալիս գնալ մրցութային ճանապարհով։