Մարզերի համաչափ զարգացումը՝ Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում. «Ուժեղ Հայաստան»

Վանաձորի սրտում՝ ամենաբանուկ հատվածում գտնվող գետնանցումը խորհրդային տարիներից ի վեր անտեսված ու անմխիթար էր։ Նույն վիճակում էր նաև հարակից այգին։ Հայտնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։

Ազգային բարերար Սամվել Կարապետյանի ներդրմամբ և ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ, տարիներ շարունակ անտեսված տարածքը 2018թ-ին վերածվեց ժամանակակից, բազմաֆունկցիոնալ համալիրի։

Այսօր այնտեղ գործում են խաղային գոտիներ, ժամանցի և առևտրի կենտրոններ, կինոսրահ։

Տարածքը դարձել է հանդիպումների, ընտանեկան զբոսանքի և երիտասարդական ակտիվ կյանքի կենտրոն։

—00—ՄԱ

Leave a comment