Պարոն դեսպան, տեղյա՞կ եք, որ հունվարի 8-ին իրավիճակը նոր շրջադարձ է ունեցել. AntiFake.am-ի խմբագիրը՝ Վասիլիս Մարագոսին

«Մենք նոյեմբերի 28-ին այս հաստատության դիմաց ամենայն մանրամասնությամբ ներկայացրեցինք գործի հանգամանքները, պատմեցինք, թե ինչու են կալանավորված Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը»,-ԵՄ ներկայացուցչության գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում հայտարարել է AntiFake.am-ի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը՝ հեռակա դիմելով ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին։

Նա հիշեցրել է, որ Սամսոնյանն անազատության մեջ է եթերում «հետույք» բառը հնչեցնելու համար, իսկ կատարվածի վերաբերյալԵՄ լռությունը գնահատեց որպես նրանց քաղաքական դիրքորոշում։

«Բայց քաղաքական դիրքորոշումները չպետք է լինեն երկակի ստանդարտներով։ Պարոն դեսպան, նոյեմբերի 28-ին մենք այստեղ ներկայացրեցինք գործի հանգամաքները և ստացանք պատասխան նամակ, որտեղ ասում եք, որ դուք չեք խառնվում նախաքննության ընթացքին։ Բայց չէ՞ որ մենք հիշում են, որ ԵՄ ներկայացուցչության նախկին ղեկավարները մասնակցում էին դատավարություններին, բանտախցերում այցելում էին քաղաքական կալանավորներին։ Ինչպե՞ս է ստացվում, որ Վազգեն Սաղաթելյանի, Նարեկ Սամսոնյանի կալանքը, «հետույք» բառի համար անազատության մեջ գտնվելը համարում եք իշխանությունների ներքին գործը, ո՞ւր է այդ դեպքում խոսքի ազատությունը, որի համար դուք միլիոնավոր դոլարներ եք ներդրել հայաստանում, ո՞ւր են մարդու իրավունքները։ Պարոն դեսպան, տեղյա՞կ եք, որ հունվարի 8-ին իրավիճակը նոր շրջադարձ է ունեցել։ Դատավոր Մանվել Շահվերդյանը Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը երկարացրել է 3 ամսով։ Արդյոք սա նորմա՞լ է ԵՄ համար, պարոն դեսպան, Դուք տեղյա՞կ եք, որ Նարեկ Սամսոնյանն այս ապօրինության դեմ պայքարելու համար դատարանի դահլիճում հայտարարել է անժամկետ հացադուլ։ եթե տեղյակ չեք, մենք Ձեզ տեղեկացնում ենք»,-հայտարարել է Ա. Մաթևոսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment