Օգնությունը ճանապարհին է. Թրամփը իրանցիներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ արեց իրանցի ցուցարարներին գրավել կառավարական շենքերը: Համապատասխան գրառումը հայտնվել է նրա «Ճշմարտություն» սոցիալական ցանցի էջում:

Իրանցի հայրենասերներ, շարունակեք բողոքի ակցիաները, գրավեք ձեր [կառավարական] հաստատությունները։ Գրեք մարդասպանների և բռնարարների անունները։ Նրանք ծանր գին կվճարեն։ Ես չեղարկել եմ իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները, մինչև ցուցարարների անիմաստ սպանությունները չդադարեն։ Օգնությունը ճանապարհին է։

Թրամփը նախկինում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն քննարկում է Իրանի դեմ գործողությունների մի քանի «շատ կոշտ» տարբերակներ՝ երկրում բողոքի ցույցերի բռնի ճնշման պատճառով։

Հունվարի 10-ին «Նյու Յորք Թայմս»-ը հաղորդել էր , որ զինվորականները Թրամփին ներկայացրել են Իրանին հարվածելու մի քանի տարբերակ, այդ թվում՝ Թեհրանում գտնվող ոչ ռազմական թիրախներին։ Հրատարակության աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ նախագահը այդ պահին դեռ վերջնական որոշում չէր կայացրել։

Հունվարի 13-ին Միացյալ Նահանգները կոչ արեց իր քաղաքացիներին «անհապաղ» լքել Իրանը։ Նմանատիպ կոչերով հանդես եկան նաև մի քանի եվրոպական դեսպանատներ։

Leave a comment