Գրիգոր Մինասյանի գլխավորած պատվիրակությունն Էստոնիայի արդարադատության նախարարի հետ քննարկել է ոլորտի թվայնացման հաջողված փորձը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորած պատվիրակությունն Էստոնիայի Հանրապետությունում հանդիպել է Էստոնիայի արդարադատության նախարար Կալե Լանետին:

Գրիգոր Մինասյանը գործընկերոջն է ներկայացրել արդարադատության ոլորտում ընթացող թվայնացման բարեփոխումները:

Հաշվի առնելով թվայնացման ոլորտի էստոնական առաջադեմ և հաջողված փորձը՝ անդրադարձ է կատարվել դատարանների թվայնացմանն ու դրա՝ ՀՀ-ում տեղայնացման հնարավորությանը։

Արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Էստոնիայի Հանրապետության արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայություն։ Պաշտոնական այցի ընթացքում ուսումնասիրվել են Տարտու քաղաքի քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների և կալանավորների պահման պայմանները, վերասոցիալականացման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու ներդրված գործիքները։

Գրիգոր Մինասյանը հանդիպել է նաև Էստոնիայի Գերագույն դատարանի նախագահՎիլու Քովյեին։ Քննարկվել են երկու երկրների դատական մարմինների գործառույթները, ընթացիկ բարեփոխումներն ու դատական համակարգը լավարկելուն ուղղված քայլերը:

Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։

Leave a comment