ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (20.02-25.02.2026թ.)
Երևան քաղաքում՝
Փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-ի երեկոյան, 23-ի գիշերը, 24-25-ին սպասվում է կարճատև անձրև։
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-ին կեսօրից հետո, 23-25- ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-ի ցերեկը կնվազի ևս 3-5 աստիճանով, 21-ի ցերեկը նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքի փետրվարի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 18.0°C (1955թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա – 20.3°C (2017թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 0.5°C