Ճապոնիայի վարչապետը Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ցանկություն է հայտնել

Չնայած Ռուսաստանի հետ բարդ հարաբերություններին՝ Ճապոնիան շարունակում է պատրաստ լինել լուծել տարածքային հարցերն ու կնքել խաղաղության պայմանագիր, հայտարարել է երկրի վարչապետ Սանաե Տակաիչին, գրել է «Յոմիուրի Շիմբուն» թերթը։

«Չնայած Ճապոնիայի և Ռուսաստանի միջև բարդ հարաբերություններին՝ Ճապոնիայի կառավարության քաղաքականությունը տարածքային հարցերը լուծելու և խաղաղության պայմանագիր կնքելու հարցում մնում է անփոփոխ», – ասել է Տակաիչին։

Leave a comment