Իրանը զգուշացրել է՝ ամերիկյան բազաներն ու օբյեկտներն «օրինական թիրախներ» կդառնան հարձակման դեպքում

Քաղաքականություն

20.02.2026 | 11:52

Իրանը զգուշացնում է, որ ԱՄՆ բազաները, օգյեկտներն ու ակտիվներն «օրինական թիրախներ» կդառնան, եթե Միացյալ Նահանգներն իրականություն դարձնի իր ռազմական սպառնալիքները։ France 24-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին այս հայտարարությունն արել է կառույցի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելքում ռազմանավեր, կործանիչներ և այլ ռազմական տեխնիկա է տեղակայել՝ Իրանի կողմից միջուկային ռումբի ստեղծումը կանխելու համար, թեև Թեհրանը պնդում է, որ նման բան չի նախատեսվում։

Նամակում մեջբերվում է Թրամփի՝ չորեքշաբթի սոցիալական ցանցերում արված գրառումը, որտեղ նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է անհրաժեշտություն ունենալ օգտագործել Մեծ Բրիտանիայի ռազմական բազաները, այդ թվում՝ մեկը՝ Հնդկական օվկիանոսի կղզում, «եթե Իրանը որոշի գործարք չկնքել»։

«Միացյալ Նահանգների նախագահի նման ռազմատենչ հայտարարությունն ազդարարում է ռազմական ագրեսիայի իրական ռիսկի մասին, որի հետևանքներն աղետալի կլինեն տարածաշրջանի համար և լուրջ սպառնալիք կներկայացնեն միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»,- նշել է Իրավանին նամակում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment