Ճապոնիայի վարչապետը ցանկանում է Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հայտարարել է «տարածքային հարցը» լուծելու և Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու իր ցանկության մասին՝ չնայած երկկողմ հարաբերությունների ծանր վիճակին։ 

«Չնայած ճապոնա-ռուսական հարաբերությունները ծանր վիճակում են, Ճապոնիայի կառավարության դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ լուծել տարածքային հարցը և կնքել խաղաղության պայմանագիր», – ասել է Տակաիչին։

20-րդ դարի կեսերից Մոսկվան և Տոկիոն բանակցություններ են վարում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խաղաղության համաձայնագրի շուրջ: Դրա հիմնական խոչընդոտը մնում է հարավային Կուրիլյան կղզիների իրավունքների շուրջ անհամաձայնությունը: Պատերազմից հետո ամբողջ կղզեխմբը միացվել է Խորհրդային Միությանը, սակայն Ճապոնիան վիճարկում է Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի և մի շարք փոքր անմարդաբնակ կղզիների պատկանելության հարցը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը բազմիցս ընդգծել է, որ Ռուսաստանի ինքնիշխանությունը այդ տարածքների նկատմամբ, որը ամրագրված է միջազգային իրավունքով, կասկածի տակ չէ։

Leave a comment