«Թրամփը դիտարկում է Իրանին նախնական սահմանափակ հարված հասցնելու հնարավորությունը»․ #WSJ | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանին նախնական սահմանափակ հարված հասցնելու հնարավորությունը, որպեսզի ստիպի նրան միջուկային գործարք կնքել, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին: Նշվում է, որ նման քայլը «լայնամասշտաբ հարձակում չի հանդիսանում, որը կարող է պատասխան գործողություններ հրահրել»:

Աղբյուրների խոսքով՝ առաջին հարվածը կարող է թիրախավորել մի քանի ռազմական կամ կառավարական օբյեկտներ, և եթե Թեհրանը չհամաձայնի Թրամփի պահանջներին՝ դադարեցնել ուրանի հարստացումը, ԱՄՆ-ն կպատասխանի Իրանի կառավարական օբյեկտների դեմ լայնածավալ արշավով։

Նշվում է, որ Սպիտակ տանը նման քննարկումները վկայում են այն մասին, որ Թրամփը կարող է պատրաստ լինել ռազմական ուժ կիրառել ոչ միայն պատժիչ նպատակներով, այլև Միացյալ Նահանգների համար ընդունելի համաձայնագրի համար ճանապարհ հարթելու համար։

Leave a comment