Շախմատի Հայաստանի առաջնություն․ 5-րդ տուրի արդյունքները

Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնություններում տեղի են ունեցել 5-րդ խաղափուլի պարտիաները։


Տղամարդկանց առաջնությունում հաղթանակ են տարել Արամ Հակոբյանը, Արթուր Դավթյանը և Արսեն Դավթյանը, հաղորդում է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջը:


Մամիկոն Ղարիբյան – Սարգիս Սարգսյան և Զավեն Անդրիասյան – Տիգրան Հարությունյան պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:


5-րդ խաղափուլից հետո առաջատարներն են Զավեն Անդրիասյանը և Արթուր Դավթյանը, որոնք ունեն 3.5-ական միավոր


Մանուել Պետրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը ունեն 3-ական միավոր:


Կանանց առաջնությունում հաղթանակ են տարել Նվարդ Հայրապետյանը, Անահիտ Մկրտչյանը և Աստղիկ Հակոբյանը:


Սոնա Կրկյաշարյան – Աննա Խաչատրյան և Լիլիթ Կասինյան – Անգելինա Միրաքյան պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:


5-րդ խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է Անահիտ Մկրտչյանը, որն ունի 4.5 միավոր:


Աստղիկ Հակոբյանն ունի 4 միավոր, Անի Ավետիսյանը՝ 3.5 միավոր:

Leave a comment